Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Ստրասբուրգի հայ համայնքի հետ (տեսանյութ)
Այս պահին ընթանում է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ստրասբուրգի հայ համայնքի հետ:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը Ստրասբուրգ է, որտեղ մասնակցում էր ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի լիագումար նիստին:
Այցի ընթացքում վարչապետը հանդիպեց ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ, որից հետո նրանք հանդես եկան մամուլի ասուլիսով։ ՀՀ վարչապետը ԵԽ գլխավոր քարտուղարին հանձնեց Եվրոպայի խորհրդի հիմնադրման 70-ամյակի առթիվ Երևանի Հյուսիսային պողոտայի միջանկյալ հատվածում գտնվող հրապարակը «Եվրոպայի հրապարակ» ավանակոչելու մասին որոշումը։
Նիկոլ Փաշինյանը հանդիպեց նաև Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյի հետ։
Արդեն կեսօրին տեղի ունեցավ վարչապետի ելույթը ԵԽԽՎ ում, որից հետո նա պատասխանեց նախապես գրանցված պատվիրակների հարցերին։ Ավելի ուշ հանդիսավորությամբ բացվեց «Հայաստանի թավշյա հեղափոխություն» խորագրով ցուցահանդեսը։
Ստրասբուրգում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց նաև Աստվածամոր տաճար:
Նշենք, որ հայ համայնքի հետ հանդիպումից հետո վարչապետն ուղևորվելու է օդանավակայան:










