Ջուլիան Ասանժի ձերբակալությունը՝ ֆոտոշարքով

15:25 • 11.04.19

RT հեռուստաալիքի Ruptly ծառայությունը հրապարակել է սկանդալային նյութերի հրապարակմամբ զբաղվող WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժի ձերբակալման կադրերը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ասանժը ձերբակալվել է Լոնդոնում, երբ Էկվադորի իշխանությունները զրկել են նրան Լոնդոնում իրենց դեսպանատանն ապաստանից:  

Ոստիկանության կայքում ասվում է, որ ձերբակալությունը տեղի է ունեցել Վեսթմինսթերյան համաշխարհային դատարանի որոշմամբ՝ այն մեղադրանքով, որ նա 2012թ.-ին հրաժարվել է հանձնվել:

Էկվադորի նախագահ Լենին Մորենոն բացատրել է Ասանժին ապաստանից զրկելու որոշումը: Նրա խոսքով՝ Wikileaks-ի հիմնադիրը դիվանագիտական ապաստանից զրկվել է համակեցության վերաբերյալ միջազգային պայմանագրերի և արձանագրությունների բազմակի խախտումների պատճառով:

Հիշեցնենք, որ Ասանժը Լոնդոնում Էկվադորի դեսպանատանն էր գտնվում 2012թ. ի վեր՝ փորձելով խուսափել Շվեդիա արտահանձնումից: 

Հայտնի է, որ Ասանժը Շվեդիայում մեղադրվում էր բռնաբարության համար:

Նա մտավախություն ունի, որ իրեն կարող են արտահանձնել ԱՄՆ-ին, որտեղ նրան խիստ պատիժ է սպառնում պետական գաղտնի փաստաթղթերի հրապարակման համար: