ԱՄՆ իշխանությունները տեղեկացրել են, որ Ջուլիան Ասանժին մինչև 5 տարվա ազատազրկում է սպառնում

18:47 • 11.04.19

ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը մեղադրվում է համակարգչային հաքերային հարձակում իրականացնելու նպատակով կազմակերպված դավադրության մեջ:

Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում անելով ամերիկյան աղբյուրին, այդ հանցանքի համար նրան կարող է մինչև 5 տարվա ազատազրկում սպառնալ:

Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, Լոնդոնի Վեստմինստերյան դատարանում քննվում է Ասանժի գործը: Դատարանում Ասանժն իր մեղքը չի ընդունել:

Այսօր ավելի վաղ Սքոթլենդ Յարդը ձերբակալել է WikiLeaks կայքի հիմնադրին Էկվադորի դեսպանատանը, երբ այդ երկիրը հրաժարվել է ապաստան տրամադրել վերջինիս: Ասանժը ձերբակալվել է ԱՄՆ իշխանությունների պահանջով: