Բուենոս Այրեսում կարող են արգելել սննդի առաքման ծառայությունները
Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում դատավոր Ռոբերտո Գալարդոն սննդի առաքման՝ բնակիչների շրջանում ժողովրդականություն վայելող ծառայություններն արգելելու որոշում է կայացրել, հաղորդում է Todo Noticias հարթակը:
Պատճառն այն է, որ առաքիչների մեծ մասը հեծանիվները վարում են առանց սաղավարտի, ապահովագրության, լուսարձակների և սանիտարական գրքույկի: Մայրաքաղաքի իշխանությունները, սակայն, մտադիր են բողոքել որոշումը:
Հայտնի է, որ առաքման ծառայություններն արգենտինացիների շրջանում մեծ ժողովրդականություն են վայելում: Բուենոս Այրեսում մի քանի ընկերություններ են գործում, որոնց միջոցով ոչ միայն կարելի է ուտելիք պատվիրել, այլև առաքիչի միջոցով փաստաթղթեր փոխանցել և անգամ վճարումներ կատարել: Նման ծառայությունների ոլորտում հազարավոր մարդիկ են զբաղված:










