Չինաստանում գնացքը դուրս է եկել ռելսերից, ինչի հետևանքով 6 մարդ անհետ կորել է
Չինաստանի Aluminum Corporation of China ալյումինի պետական կորպորացիայի բեռնատար գնացքը կենտրոնական Հենան նահանգում դուրս է եկել ռելսերից, ինչի հետևանքով 6 մարդ անհետ կորել է, գրում է РИА Новости-ն՝ Գունի քաղաքի իշխանություններին հղումով:
Դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 22:00-ի սահմաններում Գունի քաղաքում:
Գնացքը, անհայտ պատճառներով դուրս գալով ռելսերից, շրջվել է և մխրճվել բնակելի տան մեջ: Անհետ կորածներից 4-ը գնացքի անձնակազմի անդամներ են, 2-ը՝ տան բնակիչներ:
Դեպքի վայր են ժամանել փրկարարներ և ոստիկանության աշխատակիցներ, ինչպես նաև ընկերության ներկայացուցիչներ:










