Երևանի Մյասնիկյան պողոտայում Opel-ը բախվել է ճամփեզրի արգելապատնեշին

22:47 • 11.04.19

Երևանի Մյասնիկյան պողոտայում ավտովթար է տեղի ունեցել: Opel մակնիշի մեքենան բախվել է այլ մեքենաների, ապա ճամփեզրի արգելպատնեշին:

Մյուս մեքենաները ևս հարվածներից վնասվել են: Opel-ը բախման հետևանքով շրջվել է՝ դուրս գալով ճանապարհի երթևեկելի հատվածից:

Ավելի մանրամասներ տեղեկությունները կներկայացնենք ավելի ուշ: