ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը հոսպիտալացվել է
15:38 • 11.04.19
ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը երեկ տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԲԿ-ի ընդունարանի վարիչ Մանուկ Յազչյանը:
«Սրտաբանական բաժանմունքում պառկած է, սրտի հետ կապված խնդիրներ ունի»,- ասաց նա:
Մանուկ Յազչյանը հավելեց, որ Տիգրան Թորոսյանը ԲԿ է ընդունվել երեկ` ժամը 16:35-ին:
Placeholder










