«Ժողովրդավարության» ձեռքը սեղմում է ազատության կոկորդը». Զախարովան՝ Ասանժի ձերբակալության մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան խոսել է WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժի ձերբակալության մասին:
«Ժողովրդավարության» ձեռքը սեղմում է ազատության կոկորդը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Զախարովան:
Հիշեցնենք, որ Ջուլիան Ասանժն այսօր ձերբակալվել է Լոնդոնում, երբ Էկվադորի իշխանությունները զրկել են նրան Լոնդոնում իրենց դեսպանատանն ապաստանից: Ոստիկանության հաղորդմամբ՝ ձերբակալությունը տեղի է ունեցել Վեսթմինսթերյան համաշխարհային դատարանի որոշմամբ՝ այն մեղադրանքով, որ նա 2012 թ.-ին հրաժարվել էր հանձնվել:
Ասանժը Լոնդոնում Էկվադորի դեսպանատանն էր գտնվում 2012 թ. ի վեր՝ փորձելով խուսափել Շվեդիա և ԱՄՆ արտահանձնումից: Նա մտավախություն ունի, որ իրեն կարող են արտահանձնել ԱՄՆ-ին, որտեղ նրան սպառնում է 35 տարվա ազատազրկում կամ մահապատիժ՝ պետական գաղտնի փաստաթղթերի հրապարակման համար:










