2018 թ. ընթացքում եկամուտը կազմել է 15,329,761 դրամ. ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալի հայտարարագիրը
ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ, մաքսային ոլորտի պատասխանատու Շուշանիկ Ներսիսյանը, որը Նորագավիթի մաքսատանն ուղեկցում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին, 2019 թ. մարտի 29-ին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը:
Հանձնաժողով ներկայացված փաստաթղթի համաձայն՝ ՊԵԿ նախագահի տեղակալի հայտարարագրում անշարժ և շարժական գույքի վերաբերյալ տվյալներ չկան:
Հարկային տարվա սկզբում Շ. Ներսիսյանն ունեցել է 215,000 դրամ հանձնած փոխառություն, որը հարկային տարվա ընթացքում ավելացվել է ևս 350,000 դրամով: Հարկային տարվա ավարտին հանձնած փոխառության չափը կազմել է 570,000 դրամ:
Շ. Ներսիսյանի ունեցած դրամական միջոցը 2018թ. հարկային տարվա սկզբում կազմել է 235,350 ՀՀ դրամ, որը հարկային տարվա վերջում կազմել է 1,533,566 ՀՀ դրամ:
Ներսիսյանի եկամուտները, ըստ հայտարարագրի, գոյացել են աշխատավարձից:
2018թ. որպես աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ ՊԵԿ նախագահի տեղակալը ստացել է 6,570,000 և 8,759,761 դրամ: Արդյունքում՝ 2018 թ. ընթացքում եկամուտը կազմել է 15,329,761 դրամ:










