Սպիտակի դատարանի նիստերի դահլիճում հրդեհ է բռնկվել. 3 մարտական հաշվարկ է մեկնել դեպքի վայր

13:29 • 12.04.19

Ապրիլի 12-ին, ժամը 11:57-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սպիտակի նստավայրի նիստերի դահլիճում հրդեհ է բռնկվել: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: