Հզոր երկրաշարժից հետո ինդոնեզական Սուլավեսի կղզու ափերի մոտ ցունամիի վտանգ է հայտարարվել

16:31 • 12.04.19

Ինդոնեզիայի ափերի մոտ 6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը՝ մանրամասնելով, որ ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 13 կմ խորության վրա, իսկ էպիկենտրոնը՝ Լուվուկ բնակավայրից 107 կմ դեպի հարավ:

Մինչդեռ Russia Today-ը հավելում է, որ ուժեղ երկրաշարժից հետո Սուլավեսի կղզու ափերի մոտ ցունամիի վտանգ է հայտարարվել: Աղբյուրի տվյալներով՝ երկրաշարժն ունեցել է 7 մագնիտուդ ուժգնություն:

Կղզու բնակչության մի մասին խորհուրդ է տրվել տարհանվել:

Զոհերի կամ փլուզումների մասին տեղեկություն չկա: