Մեծ Բրիտանիայում թեթևշարժիչային ինքնաթիռն ընկել է գոլֆի դաշտի վրա

06:48 • 12.04.19

Մեծ Բրիտանիայում թեթևշարժիչային ինքնաթիռն ընկել է Սաուտպորտ քաղաքի Royal Birkdale գոլֆի դաշտի վրա, ինչի հետևանքով մեկ մարդ է մահացել, ТАСС-ի փոխանցմամբ` հայտնել է տեղի ոստիկանությունը:

Միջադեպից այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Աղբյուրի փոխանցմամբ` ոստիկանությունը հետաքննություն է սկսել վթարի պատճառը պարզելու համար: