Ալժիրում ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարների նկատմամբ
Ալժիրի մայրաքաղաքում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ, իսկ ցույցի մասնակիցները քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, ոստիկանության հետ բախումը տեղի է ունեցել Օդենի հրապարակի շրջանում, որը գտնվում է Գլխավոր փոստային բաժանմունքի հարևանությամբ: Տուժողներ կան ինչպես ցուցարարների, այնպես էլ ոստիկանների շարքում:
Ալժիրում անցկացվում է ազգային բողոքի 8-րդ ուրբաթօրյա ցույցը: Այս անգամ ցուցարարները, որոնց արդեն հաջողվել է հասնել նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկայի հրաժարականին, պահանջում են նաև երկրի ժամանակավոր ղեկավար Աբդելքադեր Բենսալահի և նախկին նախագահի բոլոր կողմնակիցների հեռացումը:










