«Զորակոչն անցյալ կդառնա». Պուտինն ընդգծել է պրոֆեսիոնալ բանակի կարևորությունը

17:22 • 12.04.19

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ բանակային զորակոչը վաղ, թե ուշ անցյալ կդառնա, հայտնում է tass.ru-ն:

«Զորակոչն աստիճանաբար անցյալ է գնում՝ թեկուզ դրա համար ժամանակ և համապատասխան ֆինանսավորում է անհրաժեշտ»,-ասել է Պուտինը «Էներգոմաշ» ընկերության աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ:

ՌԴ ղեկավարը մանրամասնել է, որ ռազմատեխնիկայի, ինչպես նաև զորքերի առջև դրված առաջադրանքների բարդացման պատճառով պրոֆեսիոնալ բանակն ավելի պահանջված է դառնում:

Պուտինը նկատել է, որ միևնույն ժամանակ որոշ պետություններ անցում չեն կատարում ամբողջովին պրոֆեսիոնալ բանակին, քանի որ զինծառայողների համար միշտ էլ լինում են բարձր որակավորում չպահանջող առաջադրանքներ:

«Բայց այնուամենայնիվ այդպիսի միտում կա, և մենք հետևելու ենք դրան»,-ասել է նախագահը: