Բալիի լողափում սելֆի անող չինացի զբոսաշրջիկին հարվածել է բարձր ալիքը

04:26 • 12.04.19

Ինդոնեզիայի Բալի կղզու ամենահայտնի Dreamland լողափին չինացի զբոսաշրջիկը հազիվ է փրկվել խեղդվելուց: Նա լուսանկարվելիս է եղել ջրում, երբ բարձր ալիքը հարվածել է նրան:

РИА Новости-ի փոխանցմամբ` 67-ամյա կինը` Չեն Յաո Լան, որը հանգստի էր եկել ընկերների հետ, մտել է ջուրն ու սկսել ինքնամոռաց սելֆի անել` ուշադրություն չդարձնելով անհանգիստ օվկանոսին:

Բարձր ալիքի հարվածից հետո կնոջը ջրից հանել են փրկարարները: Նա չի վնասվել, կարողացել է շնչել, բայց եղել է շոկային վիճակում: