Մասաչուսեթսում Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված վահանակներ են տեղադրվել (լուսանկարներ)

22:28 • 12.04.19

ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում գործող Peace of Art հասարակական կազմակերպությունը շարունակում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված վահանակների տեղադրումը՝ տեղեկատվական արշավի շրջանակներում:

Ինչպես հայտնում է Horizon Weekly-ն, այս տարի արդեն հինգ քաղաքում թվային վահանակներ են տեղակայվել՝ նվիրված Ցեղասպանության 104-րդ տարելիլիցի ոգեկոչմանը: Դրանց վրա պատկերված է հայ տղայի դեմք, իսկ պաստառի գրությունն ասում է. «Երբեք մի՛ մոռանա» (Never Forget):

Ինչպես նշել են ընկերության ներկայացուցիչները, «պաստառում պատկերված պատանին հավաքական կերպար է: Նա այն նույն տղան է, որը որբացել է 1915-ին, այն նույն տղան է, որը ծնվել է օտար հողում, այն նույն տղան, որն ավելի ուշ ազատագրել է Արցախն ու այն նույն երիտասարդը, որը ներկայում հպարտությամբ բնակվում է անկախ Հայաստանում»:

Մասաչուսեթսում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված վահանակներ առաջին անգամ տեղադրվել են 1996-ին: