Իսպանական Բուրգոս քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Իսպանական Բուրգոս քաղաքի քաղաքային խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Որոշումն ընդունվել է միաձայն:
«Քաղաքային խորհրդի բոլոր քաղաքական ուժերը միաձայն հավանության են արժանացրել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին միջնորդությունը», - ասվում է Բուրգոսի քաղաքային խորհրդի թվիթերյան էջում:
Այսպիսով, Բուրգոսը դարձավ 34-րդ իսպանական քաղաքը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:










