Բրազիլիայում շենքերի փլուզման հետևանքով առնվազն 2 մարդ է զոհվել (լուսանկարներ, տեսանյութ)
Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքի արևմտյան մասում 2 չորսհարկանի շենքի փլուզման հետևանքով առնվազն 2 մարդ է զոհվել, ևս 15-ը մնացել են փլատակների տակ, հաղորդում է Globo հարթակը:
Փրկարարներին հաջողվել է փլատակների տակից մի քանի մարդու դուրս բերել, որոնք անմիջապես հիվանդանոց են տեղափոխվել:
Դեպքի վայրում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: Կատարվածի պատճառների վերաբերյալ առայժմ տեղեկություններ չեն հաղորդվում:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

/i.s3.glbimg.com/v1/AUTH_59edd422c0c84a879bd37670ae4f538a/internal_photos/bs/2019/f/G/CWnWwAT4iaHSZocEeuow/whatsapp-image-2019-04-12-at-09.48.16.jpeg)











