Ինդոնեզիայում 3-ամյա աղջիկը համառորեն փորձում է «բուժել» հսկայական պիթոնին (լուսանկարներ, տեսանյութ)

19:32 • 12.04.19

Ինդոնեզիայում տեսագրել են, թե ինչպես է 3-ամյա աղջիկը փորձում «բուժել» 4.5 մետր երկարությամբ հսկայական պիթոնին:

Ինչպես գրում է Daily Mail-ը, Մահարանի անունով աղջնակը համառորեն փորձում է մաքրել վիշապօձի բերանի խոռոչը: Մահարանին արդեն հայտնի է համացանցի օգտատերերին. նրա մասնակցությամբ այլ տեսանյութեր էլ են հրապարակվել, օրինակ, թե ինչպես է ատամի խոզանակով մաքրում կոկորդիլոսի ատամները:

Երեխան սերը կենդանիների նկատմամբ ժառանգել է իր հայրիկից, որը զբաղվում է էկզոտիկ կենդանիներին բուժելով: Հայրը նրան սկսել է սովորեցրել՝ ինչպես է պետք վարվել այդ կենդանիների հետ, երբ նա դեռ երկու տարեկան էր:

«Ես երբեմն նույնպես վախենում եմ, բայց երբ տեսնում եմ, թե ինչպես է նա շփվում կենդանիների հետ, վախի զգացումն անհետանում է», - ասել է Մահարանիի հայրը՝ մեկնաբանելով անվտանգության մասին նախազգուշացումները: