Գյումրիում 1 մլն դրամ կհատկացվի քաղաքացու օրը նշելու համար․ ավագանու նիստը՝ ուղիղ

12:29 • 12.04.19

Գյումրի համայնքի ավագանին հերթական նիստն է իրականացնում, որտեղ ավագանու անդամներից առաջարկեցին Քաղաքացու օրվա միջոցառումների հետ կապված գումարներ հատկացնել քաղաքապետարանից։

«Ապրիլի 27-ին քաղաքացու օր ենք նշելու, որպեսզի հավուր  պատշաճի կարողանանք նշել քաղաքացու օրն, առաջարկում ենք հատկացումներ անել։ Անհարժեշտ է 3 ծախս կատարել՝ հրավառություն 500 հազար դրամ, հյուրասիրություն  ֆուրշետի տեսքով՝ 250 հազար դրամ, արհեստների և արվեստների վայրեր տեղափոխման համար տրասնպորտային միջոցներ՝ 250 հազար դրամ։ Ընդհանուր առմամբ 1 մլն դրամ»,- ներկայացրեց ավագանու անդամը։

Հարցը դրվեց քվեարկության, դեմ արտահայտվողներ չգրանցվեցին՞