Լոնդոնի կենտրոնում գողացել են հեռուստահաղորդավարուհի Լեռա Կուդրյավցևայի դրամապանակը

11:05 • 12.04.19

ՌԴ հայտնի հեռուստահաղորդավարուհի Լեռա Կուդրյավցևայի համար դեպի Լոնդոն երկար սպասված ճամփորդությունը հիասթափությամբ է ուղեկցվել: Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի հենց կենտրոնում գողացել են հեռուստահաղորդավարուհու դրամապանակը՝ բոլոր բանկային քարտերով ու գումարով:  

47-ամյա Կուդրյավցևան Instagram-ի իր էջում հայտնել է հետևորդներին, որ դա տեղի է ունեցել Բուքինգհեմյան պալատի մոտակայքում գտնվող հրապարակում: Նա նշել է, որ այժմ այդ հիասքանչ վայրն իր մոտ միայն բացասական հուշեր կարթնացնի:

Միջադեպի պատճառով նա նաև մի քանի ժամ անցկացրել է ոստիկանական բաժանմունքում:

Չնայած կատարվածին՝ հաղորդավարուհին շարունակում է հետևորդների հետ կիսվել լոնդոնյան տեսարժան վայրերի լուսանկարներով: