Աստրախանում լեզգինկա պարող տղան պատահաբար հարվածել է 8-ամյա աղջկան. վերջինը վիրահատվել է (տեսանյութ)
Աստրախանում 8-ամյա աղջնակը լուրջ վնասվածքներ է ստացել, երբ միջոցառման ժամանակ նրան պատահաբար հարվածել լեզգինկա պարող տղան, հայտնում է Известия-ն:
Աղբյուրի հաղորդմամբ` ներկայում տուժած երեխան հիվանդանոցում է: Աղջկան վիրահատել են, նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Իրավապահ մարմինները սկսել են միջադեպի հետաքննությունը, հարցաքննվում են միջոցառման մասնակիցները, ուսումնասիրվում են դեպքի բոլոր հանգամանքները:
Տեսանյութը` այստեղ:










