Սիրիայում ահաբեկիչների տեղադրած ականի պայթյունի հետևանքով 3 երեխա է մահացել
Սիրիայի Կունեյտրա նահանգի Հան-Արնաբ գյուղում ահաբեկիչների կողմից տեղադրված ականի պայթյունի հետևանքով երեք երեխա է մահացել, մեկը վիրավորվել է, РИА Новости-ի փոխանցմամբ` հայտնում է Սիրիայի պետական հեռուստատեսությունը:
Աղբյուրի հաղորդմամբ` երեխաները խաղալիս են եղել այն վայրում, որտեղ տեղադրված է եղել ականը: Վիրավոր երեխայի վիճակը գնահատվել է միջին ծանրության, նրան նախ տեղափոխել են տեղի, ապա` Դամասկոսի հիվանդանոց` բուժումը շարունակելու համար:
Սիրիայում նման միջադեպերը քիչ չեն: Ահաբեկիչները, որոնք թողնում են բնակավայրերը սիրիական բանակի ճնշումների ներքո, հաճախ ականներ են թողնում հենց բնակելի շենքերում:










