Վարշավայում դիմավակավորված անձը դանակահարել է անցորդին, որի կյանքը փրկել չի հաջողվել
Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայի կենտրոնում դիմակավորված անձը հարձակվել է անցորդի վրա և դանակի բազմաթիվ հարվածներ հացրել նրան: Ցավոք, նրա կյանքը փրկել չի հաջողվել, իսկ հանցագործը փախել է, հաղորդում է РИА Новости-ն:
Աղբյուրի փոխանցմամբ` միջադեպը տեղի ունեցել Սոբեսկի փողոցում: Նշվում է, որ դեպքի վայրում հայտնաբերվել է հանցագործի պայուսակն ու հանցագործության գործիք դանակը:
Ոստիկանությունը փնտրում է մարդասպանին, հարցաքննվում են դեպքի ականատեսները: Իրավապահները քաղաքացիներին զգուշացրել են հասարակական վայրերում պահպանել զգոնությունը:










