Հրապարակվել է տեսանյութ` Զարթոնքում կրակոցներով ուղեկցված միջադեպից
Համացանցում հրապարակվել է տեսանյութ Զարթոնք համայնքում տեղի ունեցած միջադեպից, որտեղ հնչել են կրակոցներ:
Նշենք, որ տեսանյութում հայհոյանքներ են հնչում, անչափահասներին խորհուրդ չի տրվում դիտել այն:
Տեսանյութը` այստեղ:
Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի Զարթոնք համայնքում երեկվանից լարված իրավիճակ է, բնակիչները փակել էին Արմավիր-Երևան միջպետական ճանապարհը՝պահանջելով համայնքի ղեկավար Պարույր Սարգսյանի հրաժարականը: Այսօր նրանց այցելել է պետական վերահսկողական ծառայոթյան պետ Դավիթ Սանասարյանը, ով խոսել է համայնքապետի հետ և վերջինս խոստացել է երկուշաբթի օրը հանդես գալ հայտարարությամբ:










