Ֆլորիդայի լողափերից մեկում հայտնված հսկա ալիգատորն ապշեցրել է հանգստացողներին
Ֆլորիդայի Պանամա Սիթի լողափում հանգստացողները վերջերս ալիգատորի են նկատել, որը հասել էր ափ և գրեթե դուրս եկել ջրից:
Ինչպես գրում է Fox News-ը, լողափում հանգստացողներից մեկը լուսանկարել է «երկկենցաղի արկածները» և լուսանկարները հրապարակել սոցցանցում: Դա տեղի է ունեցել անցյալ շաբաթ: Նրա գրառմամբ 8000 օգտատեր է կիսվել Facebook-ում:
Օգտատերերից ոմանք մեկնաբանել են, որ դա այնքան էլ տարօրինակ չէ Ֆլորիդայի լողափերի համար:
Նշվում է, որ կենդանին հավանաբար լողափ էր հասել մոտակա լողավազաններից որևէ մեկից, որոնք տեղակայված են մոտակայքում գտնվող ազգային պարկում:
Մասնագետները հայտնել են, որ ալիգատորներն աղի ջրում կարող են մի քանի ժամ կամ մի քանի օր անցկացնել, սակայն դրանց բնակմիջավայրը քաղցրահամ ջրերն են: Ալիգատորները բնակվում են գետերում, լճերում կամ ճահճուտներում:










