Աշխարհի ամենամեծ ինքնաթիռն իրականացրել է առաջին թռիչքը (տեսանյութ)

23:19 • 13.04.19

Համացանցում հայտնվել է Stratolaunch Systems ընկերության վեց մետր երկարությամբ երկիրան ինքնաթիռի առաջին թռիչքի տեսանյութը:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, օդանավը երկինք է բարձրացել Լոս Անջելեսի թռիչքուղուց: ՆԱՍԱ-ի աստղաֆիզիկոս Թոմաս Ցուրբուխենը թռիչքն անվանել է պատմական իրադարձություն ծրագրավորողների թիմի համար:

Stratolaunch Systems-ն ամերիկյան օդատիեզերական ընկերություն է, որն ստեղծվել է տիեզերք բեռ տեղափոխելու նպատակով ավիացիոն-տիեզերական համակարգի մշական համար: Ամենամեծ ինքնաթիռի թևերի բացվածքը կազմում է 117 մետր: Այն համալրված է Boeing 747-ի վեց շարժիչով: Ընկերությունը նախատեսում է, որ օդանավն առաջին արբանյակը կարձակի 2020-ին: