Չինացի նկարիչն արտաշիրիմել է հոր աճյունը՝ դրա հետ «մերկ ֆոտոսեսիա» անցկացնելու նպատակով

17:31 • 13.04.19

Չինաստանի մայրաքաղաք Պեկինի բնակիչը, որն առավել հայտնի է Սիյուան Չժիձի կեղծանվամբ, արտաշիրիմել է հոր աճյունը, որպեսզի դրա հետ ֆոտոսեսիա անցկացնի, գրում է Daily Mail-ը։

Սիյուանը պատմել է, որ իր հայրը մահացել է լյարդի քաղցկեղից, երբ ինքն ընդամենը 3 տարեկան էր, այդ իսկ պատճառով հոր մնացորդների հետ լուսանկարվելն իր երազանքն է եղել։

«Զգացողություններս պարզապես սքանչելի էին։ Նման լուսանկարներում պետք է մերկ լինել, քանի որ մենք հենց այդպես ենք աշխարհ գալիս և կյանքից հեռանում։ Մենք չպետք է վախենանք մարդկանց իսկական արվեստ ցուցադրելուց»,- ասել է տղամարդը։

Երեսուներեքամյա նկարիչն իր ստեղծագործությունները հրապարակել է չինական Weibo հայտնի սոցկայքում, ինչն օգտատերերի շրջանում հակասական արձագանք է առաջացրել։

Սոցկայքի օգտատերերից շատերը բացասաբար են վերաբերվել նկարչի նման քայլին՝ ասելով, որ եթե նա դա հայտնի դառնալու նպատակով չաներ, իր «արվեստը» համացանցում չէր հրապարակի։