Հայտնի է դարձել «Հոլիվուդի արքա» Քլարկ Գեյբլի թոռան՝ Քլարկ Գեյբլ III-ի մահվան պատճառը
Ամերիկացի դերասան, «Հոլիվուդի արքա» Ուիլյամ Քլարկ Գեյբլի թոռը՝ հաղորդավար Քլարկ Ջեյմս Գեյբլ III-ը,մահացել է դեղերի պատահական չարաշահումից: Ինչպես փոխանցում է Fox News-ը, այս մասին հայտնել են Դալասի դատաբժշկական փորձագետի գրասենյակից:
Դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ նրա օրգանիզմում ավելորդ քանակությամբ ֆենտանիլ, օքսիկոդոն և ալպրազոլամ է եղել: Ինչպես ընդգծվում է, ֆենտանիլը հզոր սինթետիկ (արհեստական) օփիոդ է, որը 50-100 անգամ ավելի ուժեղ է, քան մորֆինը (բնափիոն):
Նրա մենեջերը հայտնել է, որ Գեյբլը երբեք դեղեր չի չարաշահել, թմրանյութեր էլ չի օգտագործել, և կատարվածը դժբախտ պատահար է:
Հիշեցնենք, որ հեռուստահաղորդավարի մահվան մասին հայտնի էր դարձել փետրվարի 22-ին: Նրան անկողնում անգիտակից վիճակում գտել էր հարսնացուն: 30-ամյա Քլարկ Գեյբլը հարսնացուից փոքրիկ դուստր ուներ:










