Նիդեռլանդներում արհեստական բեղմնավորման հիվանդանոցի բժիշկը դարձել է 49 երեխայի հայր

20:10 • 13.04.19

Նիդեռլանդներում գտնվող արհեստական բեղմնավորման հիվանդանոցի սեփականատերը, սեփական սերմնահեղուկն օգտագործելով, դարձել է 49 երեխայի հայր: Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, դա հաստատել են գենետիկ փորձաքննության տվյալերը:

Բժիշկ Յան Կարբաատը մահացել է 2017 թվականին 89 տարեկան հասակում: Հիվանդանոցը գործել է Բարենդրեխտ քաղաքում և փակվել է 2009-ին՝ վարչական և ֆինանսական խախտումների պատճառով:

Փաստաբան Թիմ Բյութերսը հայտնել է, որ այսօր արդեն 49 մարդ իմացել են իր գենետիկ բարեկամության մասին:

Հետաքննությունը պարզել է, որ բժիշկը տասնամյակներ շարունակ կենսաբանական նյութի խնայողություն է արել՝ օգտվելով դոնորների անանուն մնալու մասին օրենքից: Իրավապահները հետաքննություն էին սկսել, երբ Հաագայի բնակիչներից մեկը կասկածել էր, որ իր հայրը հենց բժիշկն է: