Facebook-ը Մարկ Ցուկերբերգի անվտանգության ապահովման համար 22 մլն դոլար է ծախսել

13:19 • 13.04.19

Ամերիկյան Facebook ընկերությունը 2018 թվականին գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգի անվտանգության ապահովման համար ավելի քան 20 մլն դոլար է հատկացրել։ Այդ մասին հայտնում է CNBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով ընկերության ֆինանսական փաստաթղթերը, որոնք ներկայացվել են ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովին:

2016 թվականին Ցուկերբերգի անվտանգության համար ծախսվել է շուրջ 5,1 մլն դոլար, 2017-ին` 9,1 մլն դոլար, իսկ 2018-ին` 22,6 մլն դոլար:


Ընկերությունը հայտնում է, որ հատկացված միջոցներն օգտագործվել են Ցուկերբերգի «կեցավայրերում և անձնական ուղևորությունների ժամանակ» անվտանգության ապահովման համար: Ընդ որում՝ նշված 22,6 մլն դոլարից շուրջ 2 մլն-ը «մասնավոր օդանավերի անձնական օգտագործման հետ կապված ծախսերն են»: