Իտալիայի միանգամից երկու գեղեցիկ քաղաքում առաջարկում են տուն գնել 1 դոլարով

22:56 • 13.04.19

Իտալիայի երկու բնակավայրում, փորձելով պայքարել բնակչության նվազման դեմ, մարդկանց ուշադրությունն են հրավիրում իրենց նախաձեռնության վրա:

Ինչպես գրում է CNN-ը, նախաձեռնության հեղինակները կայք են գործարկել, որի միջոցով հնարավոր է գնել ցանկացած տուն այդ երկու ավանում և տան դիմաց վճարել 1 դոլար:

«Ես երիտասարդ կամավորներին հատուկ հանձնարարականներ եմ տվել՝ օգնելու գնորդներին և կապ հաստատելու շինարարական ընկերությունների հետ», - ասել է տներ վաճառող ավաններից մեկի՝ Ցունգոլիի քաղաքապետը: Այն գտնվում է Կամպանիա շրջանում:

Մյուս քաղաքը Մուսոմելին է, որը գտնվում է Սիցիլիայում: Երկուսն էլ ապագա գնորդներին գրավում են առողջարար կլիմայով և համեղ տեղական ուտեստներով: