Ուկրաինայի գործարաններից մեկում պայթյուն է որոտացել

16:28 • 13.04.19

Ուկրաինայի Լիսիչանսկ քաղաքի սոսնձանյութերի գործարանում պայթյուն է որոտացել, որի հետևանքով զոհվել է գործարանի աշխատակցուհին, ինչպես նաև փլուզվել է շինության առաջնամասը, հաղորդում է fakty.au-ն։

Պայթյունը որոտացել է գործարանի ոսկրասոսնձի արտադրամասում, նախնական վարկածով՝ պայթել է տեխնոլոգիական սարքավորումներից մեկը։

Զոհի մարմինը դուրս է բերվել փլատակների տակից։ Ներկա պահին պարզվում են կատարվածի մանրամասները։