Մոլդովայում վերահուղարկավորել են Հայրենական մեծ պատերազմին մասնակցած 35 զինվորի մնացորդները
Մոլդովայում վերահուղարկավորվել են Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Մոլդովայի ազատագրմանը մասկանցած 35 զինվորի մնացորդները։ Հուղարկավորության հանդիսավոր արարողությանը ներկա է եղել երկրի նախագահ Իգոր Դոդոնը, հաղորդում է РИА Новости-ն։
Նախագահն իր երախտագիտությունն է հայտնել բոլոր նրանց, որոնք ջանում են պահպանել զոհված հերոսների հիշատակը, և նշել, որ հայրենիքը ֆաշիստական օկուպացիայից ազատագրելու ժամանակ ընկած զինվորների ցուցաբերած քաջությունն ու հերոսությունը Մոլդովայի ազգային հպարտությունն են։
Նախագահը նաև վստահությունէ հայտնել, որ ֆաշիստական օկուպացիայից Մոլդովայի ազատագրման 75-րդ տարվան նվիրված տոնակատարությունը կամրապնդի պետականությունը և կնպաստի երիտասարդ սերնդի՝ հայրենասիրական ոգով դաստիարակությանը։
Խորհրդային Մոլդովայի՝ ֆաշիստական վարչակարգից ազատագրման տարեթիվը համարվում է 1944թ․-ի օգոստոսի 24-ը։ Օկուպացիայի ընթացքում ֆաշիստները Մոլդովայի տարածքում 64 հազար մարդու մահվան պատճառ են դարձել, ավելի քան 47 հազարը ստրկացվել է, իսկ շուրջ 207 հազար խաղաղ բնակիչ խոշտանգումների է ենթարկվել։










