Ալբանիայում վարչապետի հրաժարականը պահանջող ցուցարարները փորձել են գրոհել խորհրդարանի շենքը. կա ավելի քան 20 վիրավոր

14:31 • 14.04.19

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում հազարավոր ցուցարարներ փողոց են դուրս եկել՝ պահանջելով վարչապետ Էդի Ռամայի հրաժարականը:


Ոստիկանության հետ բախման հետևանքով տուժել է 15 ցուցարար, մինչդեռ իրավապահների շրջանում նրանց թիվը 5-ից ավելի է: Տուժել են նաև լրագրողներ:

Ցուցարարները փորձել են ճեղքել ոստիկանների պատն ու գրոհել խորհրդարանի շենքը, հայտնում է korrespondent.net-ը:

Նրանք ոստիկանների ուղղությամբ քարեր, ծխաբեր նռնակներ են նետել, ինչպես նաև այրել են կայանված մեքենաներից մեկը: Դրան ի պատասխան իրավապահները կիրառել են արցունքաբեր գազ ու մահակներ: