Ավստրալիայում ահռելի կազուարը սպանել է տիրոջը

13:12 • 14.04.19

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ալաչուա շրջանում ահռելի կազուար թռչունը, որը հիմնականում բնակվում է Ավստրալիայում և Պապուա Նոր Գվինեայում, հարձակվել է տիրոջ վրա ու սպանել նրան:

Ինչպես նշում է The Guardian-ը, թռչել չկարողացող կենդանին տիրոջ վրա է հարձակվել այն պահին, երբ վերջինն ընկել է: Կազուարը, ամենայն հավանականությամբ, գործի է դրել իր երկար, սուր ճանկերը:


Հայտնի է, որ սպանվածը զբաղվում էր կազուարների բուծմամբ:

Կազուարները շատ նման են էմուների և կարող են աճել՝ հասնելով մինչև 2մ-ի: Դրանց քաշը հասնում է 60 կգ-ի: Նշվում է, որ կազուարներ աշխարհի ամենավտանգավոր թռչուններից են, որոնց ճանակերը ունեն 10 սմ երկարություն: Նրանք մի հարվածով կարող են կտրել ցանկացած գիշատչի կամ իրենց համար վտանգ ներկայացնող արարածի մարմինը: