Երևանում 29–ամյա վարորդը BMW-ով մխրճվել է էլեկտրասյան մեջ. օպերատիվ են գործել ճանապարհային ոստիկաններն ու փրկարարները

13:20 • 14.04.19

Այսօր՝ ապրիլի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: ժամը 12:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 29-ամյա Արարատ Աղամանյանը Ուլնեցի փողոցում իր վարած BMW մակնիշի 69 VO 969 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և մխրճվել էլեկտրասյան մեջ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության խումբն ու «Երքաղլույս» ընկերության ներկայացուցիչները: 

Փաստի առթիվ Երևանի ՃՈ-ում նյութեր են նախապատրաստվում: