Շվեդական Նորչյոպինգ քաղաքում հզոր պայթյուն է որոտացել

10:50 • 14.04.19

Շվեդական Նորչյոպինգ քաղաքի ոսկերչական խանութներից մեկի պահեստում հզոր պայթյուն է որոտացել, հայտնում է gazeta.ru-ն:

Աղբյուրը մանրամասնում է, որ պայթյունը տեղի է ունեցել լուսադեմին. ոստիկանությունը համապատասխան ահազանգ է ստացել:

Զոհերի կամ տուժածների մասին տեղեկություն դեռևս չկա, սակայն տարածքը, որտեղ որոտցաել է պայթյունը, դեռևս չի ուսումնասիրվել:

Դեպքի վայրում աշխատում են իրավապահները: