Նեպալի օդանավակայանում ինքնաթիռ և ուղղաթիռ են բախվել միմյանց (տեսանյութ)

17:36 • 14.04.19

Նեպալի Լուկլա օդանավակայանում միմյանց են բախվել Summit Air ավիաընկերության ինքնաթիռ և ուղղաթիռ, ինչի հետևանքով առնվազն 2 մարդ մահացել է: 

Ինչպես փոխանցում է «Корреспондент»-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին, միջադեպը տեղի է ունեցել կիրակի առավոտյան: Հաղորդվում է նաև, որ կատարվածի հետևանքով մի քանի մարդ վնասվածքներ է ստացել:

Տեղի բնակիչները պատմել են, որ 9N-AMH ինքնաթիռը ընթացել է Manang Air ընկերության ուղղաթիռի ուղղությամբ, որը կանգնած է եղել օդանավակայանի տարածքի մաս կազմող կայանատեղիում: Տուժածների թիվը ճշտվում է:

Տեսանյութը դիտեք այստեղ: