Սալվադոր Դալիի հայրենի տանը թանգարան կբացվի

21:40 • 14.04.19

Սալվադոր Դալիի կյանքին նվիրված թանգարան կբացվի այն տանը, որտեղ ծնվել և կյանքի առաջին տարիներն է անցկացրել իսպանացի նկարիչը:

Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, իսպանական Ֆիգերաս քաղաքի քաղաքապետարանն սկսել է տան վերակարգման աշխատանքները: Թանգարանը նախատեսում են բացել 2021 թվականի երկրորդ կեսին:

Նշվում է, որ նկարչի մանկությունն ու երիտասարդությունը կլինեն թանգարանի հիմնական թեմաները: Բացի այդ, այցելուները կկարողանան տեսնել Դալիի հասուն տարիների հետ կապված ցուցանմուշներ: Թանգարանը կգործի 1898 թվականին կառուցված տանը: