#sutNikol նախաձեռնության անդամներն ազատ են արձակվել
#sutNikol նախաձեռնության անդամներն ազատ են արձակվել Ոստիկանության Կենտրոնի բաժնից: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
«Ոստիկանության բաժին է բերվել 9 քաղաքացի՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 172.2 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար. այն է՝ հասարակական վայրերն օգտագործելու կանոնները խախտելը։ Կազմվել է համապատասխան արձանագրություն, բոլորը ազատ են արձակվել»,-մանրամասնեցին ոստիկանությունից:
Հիշեցնենք, որ վաղ առավոտից #SutNikol նախաձեռնության անդամները ակցիա էին իրականացնում՝ քաղաքում տարածելով #sutNikol գրությամբ գրաֆիտիներ: Նախաձեռնության համակարգողներ Կոնստանտին Տեր-Նակալյանը, Նարեկ Սամսոնյանը, Արթուր Դանիելյանը, Վրեժ Սարգսյանը, Իշխան Խոսրովյանը, ինչպես նաեւ ուղիղ եթերն ապահովող օպերատորը բերման էին ենթարկվել Կենտրոնի բաժին:










