Ապրիլի 8-12-ը ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 3405 դիմում և գրություն. Հարկադիր կատարման ծառայություն
Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2019 թվականի ապրիլի 8-ից 12-ը ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 3405 դիմում և գրություն:
Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված 7 բողոքի, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ընթացք է տրվել 7 զանգ-բողոքի:
Ապրիլի 8-ից 12-ը Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 1657 քաղաքացի:










