«Հայաթ Փլեյս Ջերմուկ» հյուրանոցն իր գործունեությունը չի շարունակելու «Հայաթ» հյուրանոցների ցանցում. ընկերության պարզաբանումը

15:41 • 15.04.19

«Հայաթ Փլեյս Ջերմուկ» հյուրանոցն իր գործունեությունը չի շարունակելու «Հայաթ» հյուրանոցների ցանցում, իսկ այդ որոշումը կայացվել է երկկողմանի համաձայնությամբ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասացին «Հայաթ» կազմակերպությունից:

««Հայաթ Փլեյս Ջերմուկ»-ի «Հայաթ» ցանցում այլևս չգործելն ընդհանուր երկկողմանի համաձայնություն է և´ կազմակերպության, և´ հյուրանոցի կողմից»:

Համագործակցության ձևաչափի փոփոխության վերաբերյալ կազմակերպությունից հայտնեցին, որ մանրամասներ չեն կարող հայտնել, պատճառները նույնպես չեն կարող նշել. «Այս պահին այդպես ավելի ճիշտ համարեցինք՝ դադարեցնել համագործակցությունը»,- ասացին կազմակերպությունից:

Հիշեցնենք, որ 2015 թվականին Ջերմուկում բացված «Հայաթ Փլեյս Ջերմուկ» բարձրակարգ հյուրանոցի ֆեյսբուքյան էջը տեղեկացրել էր, որ հյուրանոցն այլևս հյուրանոցների «Հայաթ» ցանցում չի գործելու: