Վերջ «ծնող-1» և «ծնող-2» սահմանումներին. Իտալիայում անձը հաստատող փաստաթղթերում վերականգնել են «հայր» և «մայր» սահմանումները
Իտալիայի իշխանությունները քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերում պաշտոնապես վերադարձրել են «հայր» և «մայր» սահմանումները, հայտնում է gazeta.ru-ն՝ մանրամասնելով, որ այս տերմինների վերադարձի մասին հրամանագիրը ստորագրել է Իտալիայի փոխվարչապետ, ներքին գործերի նախարար Մատեո Սալվինին:
«Ես ուրախությամբ հայտնում եմ, որ Իտալիայում այլևս չեն լինելու «ծնող-1» և «ծնող-2» սահմանումները: Դա հակասում է մեր բազմադարյա ավանդույթներին, և մենք որոշել ենք սրան վերջ տալ»,-ասել է Սալվինին:
Աղբյուրը հիշեցնում է, որ 2015 թ. Իտալիայում «հայր» և «մայր» սահմանումների փոխարեն գործածության մեջ էին դրվել «ծնող-1» և «ծնող-2» սահմանումները, սակայն բազմաթիվ իտալացիներին այս նորամուծությունը դուր չէր եկել:










