Թրամփն առաջարկել է փոխել տխրահռչակ Boeing 737 Max ինքնաթիռի անվանումը
Ինդոնեզիայում և Եթովպիայում խոշոր ավիավթարների հետևանքով զանգվածային բոյկոտի ենթարկված ամերիկյան Boeing 737 Max ինքնաթիռի անվանումը պետք է փոխվի: Նման առաջարկով է հանդես եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Ինչպես նշում է The Guardian-ը, Թրամփն այս մասին գրել է իր թվիթերյան միկրոբլոգում:
«Եթե ես Boeing-ի փոխարեն լինեի, կվերացնեի Boeing 737 MAX-ի թերությունները, այն կհամալրեի նոր, ավելի զիլ հնարավորություններով և նոր անվանում կտայի դրան»,-գրել է Թրամփը:
Նախագահն ընդգծել է, որ 737 Max-ը լուրջ խնդիրներ է ստեղծում Boeing-ի համար:
Ամերիկյան և օտարերկրյա տասնյակ ավիաընկերություններ դադարեցրել են այս մոդելի ինքնաթիռների օգտագործումը՝ պահանջելով, որպեսզի արտադրողը շտկի թերությունները:










