Կանադայում տղամարդը մտել է եկեղեցի և կրակ բացել այցելուների վրա. կա 1 զոհ (տեսանյութեր)
Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգի Սալմոն Արմ քաղաքի եկեղեցիներից մեկում տղամարդը կրակ է բացել այցելուների վրա, ինչի հետևանքով 1 մարդ մահացել է, հայտնում է Global News հեռուստաալիքը:
«Երիտասարդ տղամարդը մտել է պատարագի ժամանակ և հրացանով թիրախավորել մեկ մարդու, նա իմ հայրն էր...»,- պատմել է մահացածի որդին:
Զոհը 78-ամյա Գորդոն Պարմենտերն է:
Պարմենտերի որրդու խոսքով՝ կրակ բացելուց հետո տղամարդը դուրս է եկել եկեղեցուց, այնուհետև վերադարձել ու շարունակել կրակել:
«Նա կրակեց մեկ այլ տղամարդու ոտքին, որը հայտնվել էր նրա ճանապարհին… Ես և ևս մի քանի մարդ կարողացանք նրա ձեռքերը ոլորել ու զենքը վերցնել նրա ձեռքից»,- պատմել է մահացածի որդին:
Ավելի ուշ ոստիկանությունը հաստատել է դեպքը և հավելել, որ վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց և գտնվում է կայուն վիճակում:
Կասկածյալը ձերբակալվել է և գտնվում է կալանքի տակ:
Պարմենտերի որդին պատմել է, որ իր հայրն ու ձերբակալվածը ծանոթ են եղել, վերջինը հոգեկան շեղումներ է ունեցել, սակայն հարձակման պատճառը դեռ հայտնի չէ:
Here’s a look at the scene outside of #SalmonArm’s church. BC Ambulance says it was called around 10:30 a.m for two patients, but only one was taken to hospital. Second patient’s status is not known. When I arrived, people were milling around in the parking lot crying and hugging pic.twitter.com/G8SETRDhhy
— Jules Knox (@Jules_Knox) April 14, 2019
Heavy police presence outside of #SalmonArm’s Church of Christ. pic.twitter.com/tBcVyFaocM
— Jules Knox (@Jules_Knox) April 14, 2019










