Սալոմե Զուրաբիշվիլին այցելել է Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի. jnews.ge (լուսանկարներ)

12:53 • 15.04.19

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ապրիլի 14-ին այցելել է Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի: Այս այցը նախապես ծրագրված չի եղել, նախագահը որոշել է այցելել եկեղեցի, երբ իմացել է, որ Հայ առաքելական եկեղեցին կիրակի նշում է Ծաղկազարդը, գրում է jnews.ge-ն:

Սալոմե Զուրաբիշվիլին ոտքով է գնացել Սուրբ Խաչ եկեղեցի:

Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական նորանշանակ փոխանորդ հոգեշնորհ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանը բարձր է գնահատել նախագահի այս չնախատեսված այցը:

«Սա շատ կարևոր քայլ է նախագահի կողմից, Դուք մեզ հարգել եք Ձեր այցով, սա մեծ կարևորություն ունի հայ-վրացական եղբայրական հարաբերություններում», – ասել է նա:

 

2