Չի բացառվում, որ ի աջակցություն Փարիզի, Հայաստանը հանդես գա նախաձեռնությամբ․ Վլադիմիր Կարապետյան

11:07 • 16.04.19

Չի բացառվում, որ ի աջակցություն Փարիզի, Հայաստանը հանդես գա նախաձեռնությամբ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:

«Վարչապետն արդեն իր զորակցությունը հայտնել է: Քննարկում ենք աջակցություն տալու հարցը, բայց դեռ վերջնական որոշում չկա: Չի բացառվում, որ հանդես գանք՝ ի աջակցություն Փարիզի նախաձեռնությամբ»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ երեկ  Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհ էր բռնկվել, որի հետևանքով փլվել է տաճարի աշտարակը: Հրդեհն արդեն մարվել է, սակայն դեռ շարունակվում է ներսում կոնստրուկցիաների փլուզումը:

Հիշեցնենք նաև, որ թվիթերի իր էջում Փարիզի Աստավածամոր տաճարի հրդեհին անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ գրելով․

«Անսահման տխրություն է իջնում Փարիզի Աստվածամոր տաճարի այժմյան պատկերին նայելիս. Հայաստանը կիսում է Ֆրանսիայի զգացմունքները»: