Այրված Փարիզի Աստվածամոր տաճարը՝ վերևից. հրապարակվել են հրդեհից հետո արված բացառիկ կադրեր

15:44 • 16.04.19

Ռուսական life.ru կայքը հրապարակել է Փարիզի Աստվածամոր տաճարում ապրիլի 15-ին բռնկված ու այն մասամբ ավերած սոսկալի հրդեհի մարումից հետո արված բացառիկ կադրեր:

Լուսանկարները, որոնցում անզեն աչքով երևում են հրդեհի պատճառած վնասի մասշտաբները, արվել են անօդաչու թռչող սարքի օգնությամբ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը, Ֆրանսիայի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ գործարար Բեռնար Առնոն, որը LVMH կոնգլոմերատի նախագահն է, 200 մլն եվրո է նվիրաբերել Փարիզի Աստվածամոր տաճարի՝ սարսափելի հրդեհից հետո վերակառուցմանը: Միլիարդատիրոջ և նրա ընտանիքի հատկացրած գումարը կրկնակի ավելի է մեկ այլ ֆրանսիացի միլիարդատեր Ֆրանսուա Անրի Պինոյի նվիրաբերած գումարից:

 

 

Հիշեցնենք, որ երեկ Փարիզի Աստվածամոր տաճարում խոշոր հրդեհ էր բռնկվել, որի հետևանքով փլվել էր տաճարի աշտարակը: Դեպքի վայր էին ժամանել Ֆրանսիայի նախագահն ու վարչապետը: Հրդեհաշիջման աշխատանքներին շուրջ 400 հրշեջ է մասնակցել: Հրդեհի հետևանքով տաճարը մեծապես տուժել է: Ֆրանսիական լրատվամիջոցների տվյալներով՝ հրդեհը կարող է կապված լինել տաճարում վերանորոգման աշխատանքների հետ:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել է «աշխարհի մեծագույն տաղանդների օգնությամբ վերակառուցել 850-ամյա տաճարը»: Բացի այդ, նա համազգային դրամահավաք է հայտարարել:

 

Collpase:  A sequence imagge shows the spire of Notre Dame cathedral collapsing during the blaze last night

A shard of the cathedral's spire plummets through the air as it collapsed earlier after the fire burned through its foundations

An aerial view of the cathedral taken from a police drone showed the famous structure completely stripped of its roof and still ablaze on the inside

The fast moving fire consumed the roof of the cathedral. This evening, President Emmanuel Macron said the whole nation was moved. "Like all our compatriots, I am sad this evening to see this part of all of us burn," he tweeted

The scaffolding at the top of the church and the wooden frame of the building was said to be completely ablaze by a cathedral spokesperson