Երուսաղեմում Տաճարի լեռան վրա հրդեհ է բռնկվել

12:19 • 16.04.19

Երուսաղեմի Տաճարի լեռան վրա գտնվող վակուֆային հողատիրության հսկիչ կետում երեկ երեկոյան հրդեհ է բռնկվել, հաղորդում է 20il.co.il կայքը:

Նշվում է, որ անհայտ պատճառներով բռնկված հրդեհի հետևանքով շինությունը տուժել է: Հրշեջ ծառայության աշխատակիցներն անմիջապես մարել են հրդեհը:

Դեպքի հետևանքով ոչ ոք չի տուժել: Հրդեհի պատճառները բացահայտելու ուղղությամբ հետաքննություն է տարվում:

Տաճարի լեռը հուդայականության և իսլամի սուրբ վայրերից է: Ներկայում լեռան տարածքում մուսուլմանական պաշտամունքային կառույցներ են գտնվում՝ Ալ Ակսա մզկիթն ու «Գմբեթ ժայռի վրա» սրբավայրը:

Նշենք, որ երեկ երեկոյան խոշոր հրդեհ էր բռնկվել նաև Փարիզի Աստվածամոր տաճարում: